Ուկրաինան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա

30.07.2025 - 16:23 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ԱԾ) պլանավորում է օգտվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասություններից՝ ազգային թշնամանք հրահրելու համար»։ Նրա խոսքով՝ նախատեսվում է «Ռուսաստանից դասալիքներին ներգրավել Ադրբեջանի քաղաքացիների, առաքելությունների և մշակութային վայրերի դեմ դիվերսիոն գործողություններում»։

Զախարովան պնդել է, որ այդ սադրանքների նպատակն է ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում «ռուսական ագրեսիայի» մասին բացասական տեղեկատվական ֆոն ստեղծել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ