Ուկրաինայում սկսվել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ

Աննա Կոստանյան 23.02.2022 - 13:05
23.02.2022 - 13:05 դիտում

Ուկրաինան սկսել Է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված Է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի նախագահ (Վլադիմիր Զելենսկին) աստորագրել Է Ուկրանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ «Հատուկ շրջանում պահեստայինների թվից անձանց զինվորական ծառայության զորակոչելու մասին» հրամանը: Զորակոչի ենթակա կլինեն 18-ից միտնչեւ 60 տարեկան պահեստայինները: Դրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես Էլ շարքային եւ սերժանտական կազմ»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ զորակոչն սկսվել Է փետրվարի 23-ին, ծառայության առավելագույն ժամկետը 1 տարի Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ