Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 1 միլիարդ 435 միլիոն դրամ կհատկացնի 6 մարզի

Աննա Կոստանյան 23.02.2022 - 12:47
23.02.2022 - 12:47 դիտում

Կառավարությունը գումար կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին:

Կառավարությունը նման որոշում է կայացրել փետրվարի 23-ի հերթական նիստի ժամանակ: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

« Մասնավորապես այս որոշմամբ առաջարկվում է 1 միլիարդ 435 միլիոն դրամ հատկացնել մարզպետարաններին` 13 համայնքներում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Սանոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ