Ուկրաինայի ՊՆ ղեկավարն ասել է, թե ինչու Արևմուտքը Կիևին նորագույն տեխնիկա չի ուղարկում

10.09.2022 - 17:38 դիտում

Արևմուտքն Ուկրաինային ՆԱՏՕ-ի նորագույն տանկեր և ինքնաթիռներ չի մատակարարում, քանի որ վախենում է, որ զգայուն տեխնիկան կհայտնվի ռուս մասնագետների ձեռքում՝ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները չեն պատրաստվում Կիևին հինգերորդ սերնդի ինքնաթիռներ մատակարարել, քանի որ դրանք հանգիստ կարող են հայտնվել հակառակորդի ձեռքում: Այդ իսկ պատճառով ողջ զգայուն տեխնիկան, որը ստանում է Ուկրաինան, ռազմաճակատից հեռու է տեղակայված։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ