Ուկրաինայի կողմից մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ. Զելենսկի

21.05.2022 - 16:57 դիտում

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ այժմ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ։

«Ներխուժման սկզբում եղած ուժերով Ուկրաինային չէր հաջողվի կանգնեցնել Ռուսաստանին, քանի որ երկրի տարածքը հարկավոր էր պաշտպանել բազմաթիվ ուղղություններով։ Տարեսկզբին ես հրամանագիր էի ստորագրել զինվորականների թիվը ևս 100 հազարով ավելացնելու մասին։ Սակայն նույնիսկ դա ռուսական կողմին չէր խանգարի»,- մանրամասնել է Զելենսկին։

Նախագահը նաև ներկայացրել է պատերազմում հաղթանակի վերաբերյալ իր պատկերացումները:

«Ուկրաինայի համար հաղթանակ կհամարվի այն, որ երկրի զինված ուժերը դուրս գան մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը։ Դա կնշանակի, որ մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Այնուհետև կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ