Մի քանի ամսից Ուկրաինա-ՆԱՏՕ համատեղ զորավարժություններ կանցկացվեն

Գոհար Ստեփանյան 3.04.2021 - 20:40
3.04.2021 - 20:40 դիտում

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորախմբի հետ համատեղ զորավարժությունները նախատեսված են անցկացնել մի քանի ամսից, ինչը կարող է լարվածություն առաջացնել Մոսկվայի հետ հարաբերություններում, քանի որ ռուսական կողմն այս կապակցությամբ արդեն հայտնել է իր բացասական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցելու է ՆԱՏՕ-ի հինգ անդամ երկրի ավելի քան հազար զինվորական: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:

Համատեղ զորավարժությունների անցկացման հստակ ժամկետներ չեն նշվում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ