Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի 7 դպրոցների շենքերին. մարզպետ

Աննա Կոստանյան 7.03.2023 - 15:25
7.03.2023 - 15:25 դիտում

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին
2023 թվականի մարտի 5-ի գիշերվա եւ մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։

Դպրոցների տնօրեններին հանձնարարել եմ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։

Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ