Անձին 14 օրացույցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ
դեպքերում՝
1) սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում.
2) անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում,
եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման.
3) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատում ունեցող անձի հետ
շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
4
Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է
վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ
վարակի բացակայության փաստի հաստատումը:
Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
Ո՞ր դեպքում կտրվի ինքնամեկուսացման ցուցում կարանտինի ընթացքում
11.09.2020 - 17:18
նախորդ գրառումը