Վերջին օրերին Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ոռոգման ջրի բացակայության պատճառով մի քանի անգամ փակել էին Երեւան-Գյումրի ավտոճանապարհը՝ պահանջելով խնդրի շուտափույթ լուծում:
Բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Այսօր Շիրակի մարզ կատարած հերթական այցից, Շիրակի մարզպետի, համայնքապետների հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում Սարգսյանը շեշտեց, որ հենց այսօրվանից կսկսվեն, ըստ նախատեսված պլանի, Կառնուտի ջրամբար ոռոգման ջուր հասցնելու աշխատանքները: