Նվեր Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

21.07.2024 - 13:28 դիտում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 16-ին որոշում է ստորագրել, որով Արմինե Ներսիսյանին՝ 2024 թվականի հուլիսի 16-ից ազատել է Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հուլիսի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արմինե Ասլանյանին:

Նշենք՝ Նվեր Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1973թ.: Ի սկզբանե եղել է ռուսական դպրոց, 1991թ.՝ դարձել հայկական: 1997թ. թույլատրվել է ունենալ նաև ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ