Նոր ուսումնական տարին նոր կանոններ է թելադրում: Հանրապետության բուհերում սեպտեմբերի մեկը մեկնարկեց միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Ջերմաչափում, ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում. նախեւառաջ բուհում առաջին կուրսեցիներին հիշեցնում են՝ առաջնահերթությունը առողջությունն է, հետո միայն՝ կրթությունը