«Նոր ոսկեդար» և «Դեպի երկիր» ծրագրերի մեկնարկը Ջավախքում

19.08.2021 - 18:11 դիտում

Ջավախքում կարդում են հայերեն, ապրում ու ստեղծագործում հայկական ոգով: Հենց դրան էին ուղղված վերջերս Ջավախքում տեղի ունեցած «Նոր ոսկեդար» եւ «Դեպի երկիր» ծրագրերը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետ համագործակցելով՝ Ջավախքում ապրող դպրոցականների հետ են հանդիպել Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը եւ գրող Սուսաննա Ղազարյանը: Գրողները ներկա աշակերտների հետ զրուցել են հայ գրականությունից, վերջիններիս բաժանել են գրքեր: Մյուս այցի ժամանակ աշակերտները պետք է ներկայացնեն, վերլուծեն կարդացածը: Նպատակը վերլուծական մտածողության զարգացումն է եւ աշակերտների շրջանում գրականություն կարդալու ցանկություն առաջացնելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ