Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել

Աննա Կոստանյան 2.01.2025 - 15:17
2.01.2025 - 15:17 դիտում

Նյու Յորքում՝ Amazura գիշերային ակումբի մոտ, զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են հունվարի 1-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում:

Լրատվամիջոցների տվյալով՝ առնվազն 10 մարդ վիրավորվել է: Նրանցից մի քանիսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Հետախուզում է հայտարարվել Infiniti մակնիշի մոխրագույն ավտոմեքենայի նկատմամբ, վարորդը դիմել է փախուստի: Կասկածյալին փնտրում է ոստիկանությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ