Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցերի ՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:
Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:
Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: