Նիկոլ Փաշինյանը և Յուրի Ջորկաեֆը քննարկել են մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր

29.10.2022 - 16:53 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին:

Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ