Պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։ Այս մասին որոշումներ է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Գարիկ Սարոյանը, Արթուր Շատվորյանը և Նարեկ Հայրապետյանը: