Ներկայացվել է Ավետարանական եկեղեցիների կողմից Հայաստանին և Արցախին ցուցաբերվող աջակցությունը

12.02.2022 - 20:32 դիտում

Ֆրանսիա այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Ավետարանական եկեղեցի և հանդիպում ունեցել Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահներ պատվելի Հովել Միքայելյանի (Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ) և Ռենե Լևոնյանի հետ (Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ)։

Գլխավոր հանձնակատարին ներկայացվել են եկեղեցու գործունեությունը, շուրջ 24 երկրներում գործող Ավետարանական եկեղեցիների կողմից Հայաստանին և Արցախին ցուցաբերվող աջակցությունը։
«Անչափ գնահատում եմ ձեր աշխատանքը թե՛ հայրենիքում, թե՛ համայնքներում։ Պատրաստ ենք ամեն կերպ նեցուկ լինել»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը՝ կարևորելով հատկապես կրթական, առողջապահական և մշակութային ծրագրերը։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը եղել է Սևրի «Սամուել-Մուրատ» (Collège Samuel Mourad, Sèvres) վարժարանում, շրջայց կատարել։
«Որպես հայ մարդ՝ մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով դպրոցն այս կարգավիճակում։ Այստեղ պատմություն է կերտվել, և այն ոչ մի գնով չպետք է փակի իր էջը»,- ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։
Վարժարանն ապրեցնելու համար այժմ մի շարք ծրագրեր են մշակվում, որոնք հնարավորություն կտան դարձյալ օգտագործել դասասենյակներն ու թատրոնի մասնաշենքը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ