Նեպալում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ավելի քան 70 մարդ

15.01.2023 - 11:51 դիտում

Ինքնաթիռը կործանվել է Նեպալի Պոխարա քաղաքում, հայտնում է The Kathmandu Post-ը։

Դա տեղի է ունեցել հին և նոր Պոխարա օդանավակայանի միջև։ Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող տուրբոպրոպով մարդատար ATR 72-ը Կատմանդուից թռել է Պոխարա։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։

Բանակի խոսնակ Կրիշնա Բհանդարին ավելի ուշ հայտնել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել։ Նշվում է, որ կործանված ինքնաթիռում եղել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ։

«Մենք ակնկալում ենք ավելի շատ դիեր գտնել: Ինքնաթիռը կտոր-կտոր է եղել»,- ասել է Բհանդարին Reuters-ին:

Օդանավակայանը փակ է, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Վթարի պատճառները հետաքննվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ