Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

Աննա Կոստանյան 17.09.2024 - 10:51
17.09.2024 - 10:51 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման գործում առկա խոչընդոտներին և հնարավորություններին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ