Նախագահը դատավորներ է նշանակել

Աստղիկ Խաչատրյան 24.10.2024 - 22:47
24.10.2024 - 22:47 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վիգեն Քոչարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Վիգեն ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-93-Ա որոշումը.

Վիգեն ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-94-Ա որոշումը.

Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ