Մոտ 500 քաղաքացի ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը. Անահիտ Ավանեսյան

Աստղիկ Խաչատրյան 23.12.2021 - 13:13
23.12.2021 - 13:13 դիտում

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Հայաստանում պատվաստումների ցուցանիշները:

«Ընդհանուր առմամբ մենք իրականացրել ենք 1 միլիոն 591809 պատվաստում, 920650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը ստացել է 670710 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ խթանիչ դեղաչափեր ևս քաղաքացիները ստանում են:

«Արդեն ունենք մոտ 500 քաղաքացի, որ ստացել է երրորդ դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը:

Հետագա ալիքները նվազ կորուստներով հաղթահարելու համար նախարարը կոչ արեց պատվաստվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ