Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

Աստղիկ Խաչատրյան 23.12.2021 - 12:52
23.12.2021 - 12:52 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
«ԶԼՄ-ները և ՀԿ-ներն այսօր մինչև ժամը 20.00-ը կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց:
Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ