«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն խոստովանել է, որ այս ամառ չէր կարողանա հրաժարվել «Չելսի» տեղափոխվելուց։ Գրել է 90min-ը։
Կայսեդոյին ձեռք բերելը «Կապույտների» գլխավոր նպատակն է դարձել կիսապաշտպանության համար։
Լոնդոնյան ակումբը երկար ժամանակ բանակցություններ են վարում Բրայթոնի հետ ամառային գործարքի շուրջ: «Ճայերը» մոտ 100 միլիոն եվրո են ակնկալում կիսապաշտպանի տեղափոխման դիմաց։
«Դա մեծ թիմ է, դա ճիշտ է»,- ասել է նա Մարիա Խոսե Ֆլորեսին՝ պատասխանելով «Չելսիի» հետաքրքրության մասին հարցին:
«Շատ պատմական թիմ է, և ես չեմ կարող ասել՝ «ոչ», քանի որ այն շատ մեծ, պատմական, գեղեցիկ թիմ է»,- նշել է էկվադորցի կիսապաշտպանը։
«Քաղաքը նույնպես գեղեցիկ է, ամեն ինչ գեղեցիկ է»,- ասել է նա։
Իր հերթին էլ «Բրայթոնը» ցանկանում է, որ «Չելսիի» կենտրոնական պաշտպան Լևի Կոլվիլը լինի Կայսեդոյի համար ցանկացած առաջարկի մաս, սակայն «կապույտները» հստակորեն հասկացրել են, որ նման գաղափար չունեն:
Անցյալ մրցաշրջանում Քոլվիլը վարձավճարով փայլել է «Բրայթոնում»։
«Ճայերը» այն մի շարք կողմերից մեկն են, որոնք հետաքրքրվել են նրա հասանելիության մասին այս ամառ, ներառյալ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», բայց «Չելսիի» դիրքորոշումը միշտ նույնն է եղել: