Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Ես ինձ շատ լավ եմ զգում «Ռեալում»: Ապագայում տեղի կունենա այն, ինչ պետք է լինի։ Չեմ շտապում, շատ ուրախ եմ և կենտրոնացած եմ այն հանդիպումների վրա, որոնք մենք պետք է անցկացնենք: Միայն խելագարը կցանկանա հեռանալ «Ռեալից»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
64-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Ավելի վաղ մադրիդյան թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որն այժմ գլխավորում է «Ռոման», ասել էր, որ միայն իր նման խելագարը կարող էր հեռանալ «Ռեալից» առանց ակումբի ցանկության»:
Աղբյուր ArmSport.am