Գյումրիում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը 31/56 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Խոսելով քարոզարշավի մասին՝ Բաղդասարյանը ընդգծում է տասը քաղաքական ուժերն էլ հավասար պայմաններում ներկայացրել են իրենց զարգացման ծրագրերը, այժմ որոշիչ պահն է ընտրություն կատարելու, որն ինքն արդեն արել է :