Մեր պետության թիվ մեկ հերոսն աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է. վարչապետ

16.11.2024 - 13:08 դիտում

Անհրաժեշտ են պետական եկամուտներ, որոնք ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Առանց այդ քաղաքացու ոչ պետություն կարող է լինել, ոչ էլ հերոսություն: Եվ հետևաբար, նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության, եթե խոսում ենք պետության մասին, թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է: Ու սա չեմ ասում որևէ մի ծառայություն նսեմացնելու համար: Պարզապես ուզում եմ ի վերջո արձանագրենք և ժողովրդին էլ ցույց տանք, թե պետությունը ինչ է և ինչպես է աշխատում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ