Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավորվել է: Տվյաները ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռներում։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Պորտուգալիայում և Ալժիրում։
Հաղորդվում է Մարոկկոյի բնակավայրերում տեղի ունեցած բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժել է նաև Մարաքեշ հնագույն քաղաքը: