Մամուլի ազատության ցուցիչում Հայաստանը բարելավել է դիրքերը

1.08.2024 - 20:26 դիտում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել Է 2024 թվականի մամուլի ազատության ցուցիչը 180 երկրների համար: Զեկույցի համաձայն՝ ամենաազատ մամուլը Նորվեգիայում է, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան: ԱՄՆը 55-րդ հորիզոնականում է, Ֆրանսիան՝ 21-րդ, Հունաստանը՝ 88-րդ:

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր դիրքում Էստոնիան է՝ 6-րդ հորիզոնական: Հարավային կովկասում Հայաստանը 43-րդ հորիզոնականում է (2023 թ.՝ 49-րդ հորիզոնական), Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ:

Տարածաշրջանի հարևան երկրներից Թուրքիան 158-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 176-րդ, Ռուսաստանը՝ 162-րդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ