78 տարեկանում մահացել է ավստրալացի բիզնեսմեն «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը։
Տևական ժամանակ է նա չէր ներկայանում հանրությանը ծանր հիվանդության պատճառով։ Մի քանի շաբաթ առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
«Red Bull» ընկերությունը չի մեկնաբանել հիվանդության մասին տեղեկությունը, բայց հաստատել է նրա մահվան լուրը:
«Red Bull» ընկերությունը ստեղծվել է 1984 թվականին, երբ 40-ամյա Մատեշիցը, թողնելով Blendax-ի թոփ մենեջերի աշխատանքը (ատամի մածուկ արտադրող), տեղափոխվեց Թաիլանդ, ուր նախկինում հանդիպել էր նմանատիպ ըմպելիք: Ներդրելով 500 հազար դոլար՝ նա ստեղծել է սեփական ընկերությունը։
Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 20,2 միլիարդ դոլար։