Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, զոհվել է երկու օդաչու

23.10.2022 - 17:32 դիտում

ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Սու» կործանիչն ընկել է երկհարկանի տան վրա։  Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։  Այս մասին տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը։

«Նախնական տվյալներով՝ Իրկուտսկում երկհարկանի տան վրա ընկել է  «Սու» կարգի ինքնաթիռ։ Ես դեպքի վայր»,- գրել է նա։

Ըստ Ռիա նովոստիի՝ ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել, բնակիչների շրջանում զոհեր չկան, բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Սու-30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ