Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն:
Այս մասին հայտնել է վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։
Վերջին անգամ նա Երեւանում համերգ է տվել 2014-ին։