Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին, հայտնում է դատարանի պաշտոնական կայքը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վճռի հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամները և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Հայաստանը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել էր քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը քննել էր հոկտեմբերի 14-ին և 15-ին: