Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Աննա Կոստանյան 3.10.2020 - 12:48
3.10.2020 - 12:48 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում մարտերի շարունակության առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակն ու շուտափույթ վերադառնալ բանակցություններին»,-ասված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ