Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ և առավելության հասել 5:1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ:
Եզրափակիչը կկայանա ապրիլի 12-ին: