ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա զոհ

Աննա Կոստանյան 11.02.2022 - 17:26
11.02.2022 - 17:26 դիտում

Փետրվարի 11-ին՝ ժամը 13։49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Mercedes E-200 (վարորդ՝ Ս․ Թ․, ծնված 1970 թ.) և Volkswagen Vento (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1974 թ.) մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու ավտոմեքենայի վարորդները, Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ղ․-ն (ծնված 1966 թ.), Ա․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ս․ Ս․-ն (ծնված 1957 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ