ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա երկու զոհ

Գոհար Ստեփանյան 20.11.2020 - 10:27
20.11.2020 - 10:27 դիտում

Նոյեմբերի 19-ին, ժամը 19:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Զավեն Գ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են, իսկ «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարտուն Մ․-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ