ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Աննա Կոստանյան 5.01.2023 - 10:43
5.01.2023 - 10:43 դիտում

Հունվարի 4-ին, ժամը 21։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Զ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ տուժածին մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ