Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում տեղի կունենա Սուրբ Ծննդյան միջոցառում

5.01.2023 - 00:02 դիտում

Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում՝ «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տարածքում կհնչի հոգևոր երաժշտություն, կլինի Սուրբ Ծննդյան խորհրդով ձևավորված տաղավար, Արցախցի կանանց կողմից պատրաստված թխվածքաբլիթներ ու քաղցրավենիք երեխաների համար։

Սուրբ պատարագը կսկսվի 11:00-ին, միջոցառման սկիզբը՝ 13:00-ին։

«Համեցե’ք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը։ Սիրով սպասում ենք ձեզ»,- հայտնում են Արցախի թեմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ