Ճանապարհաշինական աշխատանքները՝ Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում

Աննա Կոստանյան 30.08.2021 - 18:33
30.08.2021 - 18:33 դիտում

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերին հետեւելու նպատակով այսօր եղել է մի քանի շինհրապարակում։ Ավարտական փուլում են գտնվում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորգման աշխատանքները։ Մարզպետը եղել է նաև Ղարիբջանյան գյուղում, որտեղ հետևել է «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ 2,5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ընթացքի մեջ են հիմքերի տեղադրման, եզրաքարերի շարման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքերը։

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ