Մեկը պարտքով, մյուսն իր հնարավորություններով պատրատվում է ձմռանը, մասնավորապես եղանակային պայմաններին համապատասխան ձմեռային անվադողերով երթևեկելը դառնում է օրվա հրամայական:
Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:
Այսօրվա կառավարության նիստում է որոշվել փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: