Ձերբակալվել է Տիրան Խաչատրյանը

4.01.2025 - 15:30 դիտում

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են՝ մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:

Այս առնչությամբ 1lurer.am-ը զրուցել է  ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:

«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ