Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը

Աստղիկ Խաչատրյան 11.09.2024 - 23:03
11.09.2024 - 23:03 դիտում

Սեպտեմբերի 11-ին ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյան, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկությունը հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վերջիններս ձերբակալվել են քննվող գործի շրջանակում:

Նշենք, որ մեր տեղեկություններով մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ