Հրդեհ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում

Աննա Կոստանյան 18.11.2020 - 18:16
18.11.2020 - 18:16 դիտում

Նոյեմբերի 18-ին, ժամը 00:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ղարիբջանյան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկին հարակից խորդանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:12-ին, մարվել՝ 02:41-ին: Այրվել են խորդանոցի տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և կուտակած վառելափայտ (մոտ 2 խմ)։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ