Հրդեհ Երևանի Մանանդյան փողոցում

Աննա Կոստանյան 30.10.2024 - 17:45
30.10.2024 - 17:45 դիտում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցում (մոտ 10 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15։53-ին։ Մասամբ այրվել են խոհանոցի գույքը և կենցաղային իրեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ