Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի ռեժիմով բաշխեցին մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:
Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:
«Չեն դիմել միայն Արարատի մարզից և Վայոց ձորից, և մենք նոր մրցույթ ենք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին, իսկ մյուս մարզերի վերաբերյալ որոշումը կկայացվի երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 18-ից հետո»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները բաշխվեցին հետևայլ կերպ.
Արագածոտնի մարզ- «Պրոգրես մեդիա»- 619, «Դելտա TV»- 674
Արմավիրի մարզ- «ԱԼՏ հեռուստախմբագրություն» ՍՊԸ- 292, «Արամեա ՍՊԸ»- 435
Գեղարքունիքի մարզ- «Գեղամա մեդիահոլդինգ»- 622
Լոռու մարզ- «Ֆորտունա» ՍՊԸ- 673, «Անկյուն+3» ՍՊԸ- 482, «Լոռի TV» ՍՊԸ- 529
Կոտայք- «Կոտայք TV» ՍՊԸ- 498
Շիրակի մարզ- «Շանթ թիմ» ՍՊԸ- 492, «Ցայգ» ՍՊԸ- 559
Սյունիք- «Զանգեզուր հեռուստաընկերություն» ՍՊԸ- 573
Տավուշի մարզ- «Տավուշ մեդիա» ՍՊԸ- 502: