Արցախի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Աննա Կոստանյան 14.01.2021 - 14:23
14.01.2021 - 14:23 դիտում

Պատմամշակութային վայրեր ,վանական համալիրներ ,եկեղեցիներ և հուշարձաններ ,անհաշվելի են Արցախում և Հայաստանում գտնվող մեր պատմական կոթողները Արցախի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.)։
Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
Եկեղեցին 34․7 մետր երկարությամբ, 23 մետր լայնությամբ և 35 մետր բարձրությամբ ուղղանկյուն հատակագծով, խաչաձև գմբեթավոր հորինվածքով կառույց է։ Չորս ճակատներից դուրս է գալիս աբսիդներ։ Ունի 3 մուտք՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից, որոնք ունեն միանման ճարտարապետական հորինվածք և որոնց առջև կառուցված է երեքական դռներով բոլորաշեն նախամուտքեր։ Նախամուտքերի վերնամասում բացված են փոքրիկ խաչաձև լուսամուտներ։ Գմբեթը հենված է չորս հաստահեղույս մույթերի վրա:
Եկեղեցին հարուստ է զարդաքանդակներով՝ դռներին, լուսամուտների կամարների վրա և այլուր։ Լուսամուտներն ունեն 1 մետր լայնություն, 5 մետր բարձրություն։ Պատերին առկա են հայատառ բազմաթիվ արձանագրություններ։
Թմբուկի թեթևացման համար 16 նիստերը մշակված են իրար մեջ ներգծված պատուհան-որմնախորշերով, իսկ նիստերի վերնամասն ավարտվում է ճակտոններով, որոնց գագաթներից սկսվում են գմբեթի վեղարի ծավալի կողերը[1]։
Անշարժ զանգվածի մեջ արված խորշերը ծառայում են երկրաշարժի ժամանակ որպես մեղմիչ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ