Հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին՝ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել. Ջո Ուիլսոն

Աննա Կոստանյան 5.07.2024 - 14:02
5.07.2024 - 14:02 դիտում

Պատիվ է լինել Հայաստանում, որը տարածաշրջանում մեզ համար կարևոր գործընկեր է: Եվ մենք տեսել ենք տարածաշրջանային լանդշաֆտի փոփոխությունները, մարտահրավերները Հարավային Կովկասում, Հայաստանի վերջին քայլերը, որ փորձել է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին և Հայաստանի անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկությունը և ԽՍՀՄ-ը վերականգնելու նկրտումները Ռուսաստանի կողմից հակազդելու առումով։ Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը։

«Պաշտպանությունը, անվտանգային համագործակցությունը խորացնելով՝ մենք կարող ենք ապահովել, որ Հայաստանը լինի դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ։ Սա շահավետ կլինի Հայաստանի ժողովրդի համար, և սա նաև շահեկան կլինի տարածաշրջանի և ընդհանուր գլոբալ անվտանգության համար։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Ադրբեջանն իր նավթային, գազային ռեսուրսներից է օգտվում, և մենք այստեղ ենք, որովհետև մենք գիտակցում ենք այն առաջընթացը, որը Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավարական պետություն: ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է Հայաստանը, և մեզ համար դինամիկ ամերիկահայ համայնքը նույնպես իր կարևոր նշանակությունն ունի. ամերիկահայերը, լինելով ամերիկյան հասարակության մաս, կարողացել են հասնել իրենց ամերիկյան երազանքին, կարողացել են հասնել տնտեսական անկախության և ազդեցիկ դիրք ունեն համայնքում»,- նշեց նա։

«Մենք կարող ենք տեսնել, որ կա մեծ խոստում Հարավային Կովկասում, և ես հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին՝ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել, և դա շահեկան կլինի բոլորի համար, և մենք ուզում ենք նաև հորդորել, որ Թուրքիան ևս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Տնտեսական, մարդասիրական հարցերով մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին, օգնելու, որպեսզի ամուր ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակություն ձևավորվի, կայուն, ապահով տարածաշրջանում, և մենք Հայաստանի հետ աշխատում ենք նաև այս հարցերի շուրջ»,- ասաց Ջո Ուիլսոնը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ