ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Լարսը

Աստղիկ Խաչատրյան 24.12.2021 - 08:25
24.12.2021 - 08:25 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույցդժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ