«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարում շիրակցիները՝ ոսկե մեդալակիրներ

19.03.2022 - 18:23 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:
Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:Վարչապետը պարգեւներ է հանձնել նաեւ ամենատարեց կին եւ տղամարդ մասնակիցներին:

Նշենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլում տղամարդկանց երկու տարիքային խմբում՝ 18-ից 40 եւ 41 բարձր տարիքում ոսկե մեդալակիրները Շիրակից են։ Կանանց 1-ին տարիքային խմբում՝ 18-ից 35 տարեկան, ՇՄ ներկայացուցիչները գրավել են 3-րդ պատվավոր տեղը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ