ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել

Աննա Կոստանյան 5.04.2022 - 15:48
5.04.2022 - 15:48 դիտում

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին տեղեկացնում ենք  Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել:

Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ